Հենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
SOCIETYՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և Դորտմունդի «Բորուսիա»-ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ի առթիվ հրապարակում է կատարել «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Մխիթարյանը կիրառել է #ameniangenocide #1915neverforget հեշթեգերը:
«Բորուսիա»-ի ֆուտբոլիստը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկար և դրան կցել է նաև կարճ գրառում. «Մեկ ազգ, մեկ սեր»:
Գերմանական «Բունդեսլիգա»-ի՝ ապրիլի 23-ին կայացած 31-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիա»-ի կազմում Մխիթարյանի հետ խաղում են ազգությամբ թուրք երկու ֆուտբոլիստներ՝ Նուրի Շահինը (Թուրքիա) և Իլկայ Գյունդողանը (Գերմանիա):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



