Հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է. լիբանանցի քաղաքական գործիչ
INTERNATIONAL NEWSԼիբանանում մեծությամբ երկրորդ քրիստոնեական կուսակցության՝ «Լիբանանյան ուժերի» առաջնորդ Սամիր Գեագեան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ շեշտել է, որ այդ օրերի նահատակները երբեք չեն մոռացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լիբանանցի քաղաքական գործիչն իր Թվիթերի միկրոբլգում նաև նշել է, որ մոռացությունը երկրորդ մահ է, ուստի և անթույլատրելի է մոռանալ Հայոց ցեղասպանություն ը:
«Ապրելու մեր կամքն ավելի ուժեղ է, քան մահը: Այսօր մենք չենք մոռանում, որպեսզի մեր նահատակները նորից չմահանան»,- նշել է Սամիր Գեագեան:
Նա նաև ընդգծել է, որ հայ ժողովրդի տառապանքը Արևելքի բոլոր ժողովուրդների ցավն է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



