Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային
SOCIETYՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու և իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիրառել է #1915 և #peace հեշթեգերը:
Արաս Օզբիլիսը լուսանկար էլ է տեղադրել, որտեղ պատկերված է մարդաշատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Կից գրառման մեջ նշված է. «Այլևս երբեք»:
Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



