Գրիգոր Հովհաննիսյանի շահաբաժինը 14 միլիոն է կազմում
ECONOMICSԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը 14 միլիոն դրամ շահաբաժին ունի: Այս մասին կարդում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրա՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրում:
Ըստ հայտարարագրի՝ Գրիգոր Հովհաննիսյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են միայն 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին՝ 20 հազար ամերիկյան դոլար եւ վեց միլիոն դրամ:
Դեսպանի նախորդ տարվա եկամուտն էլ գոյացել է 48 հազար ամերիկյան դոլար տարեկան աշխատավարձից եւ 14 միլիոն դրամ շահաբաժնից:
Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանն ընդամնեը վերջերս է նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում՝ այս տարվա հունվար ամսին: Մինչ այդ էլ ԱՄՆ-ում մեր արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Տիգրան Սարգսյանը:
Հովհաննիսյանը մինչ այս վերջին նշանակումը համատեղության կարգով զբաղեցնում էր Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Կուբայի,Կոստա Ռիկայի, Գվատեմալայի եւ Պանամայի Հանրապետություններում ՀՀարտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան