«Ժամանակ». Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»–ը խնդիրներ ունի հարևան շենքի սեփականատիրոջ հետ
SOCIETY«Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը՝ Աբովյան փողոցի 5/5 հասցեում գտնվող իր կիսակառույցի պատճառով խնդիրներ ունի Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքի սեփականատիրոջ՝ Վոլոդյա Բեջանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ կառույցը ավարտին չի հասցվում հենց այդ խնդիրների պատճառով: Բանն այն է, որ Գ. Ծառուկյանի կառույցն անթույլատրելի չափով մոտ է կառուցվել Աբովյան 3/3 հասցեում գտնվող շենքին, և չի պահպանվել սեյսմիկ կար կոչվող նորմը: Այդ հարցը դատարանի վճռով լուծվել է հօգուտ սեփականատիրոջ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց Բեջանյանը, այն չի կատարվում, անգործություն է դրսետրում նաև ԴԱՀԿ ծառայությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



