Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Շարմազանովը դատապարտել է քուրդ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ ցեղասպան քաղաքականության բոլոր երեւույթները

INTERNATIONAL NEWS

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Իրաքի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հասան Համդանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ովքեր այստեղ էին՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քուրդ եւ եզդի ժողովուրդների հետ հարաբերությունների զարգացումը եւ համատեղ պայքարը ցեղասպանությունների կանխարգելման կարեւորագույն գործում` նշելով, որ ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն այսօր շարունակվում է արդեն Մերձավոր Արեւելքում: Անդրադառնալով Թուրքիայի եւ «Իսլամական պետության» քաղաքականությանը տարածաշրջանում, ԱԺ փոխնախագահը նկատել է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» որեւէ ընդհանրություն չունի իսլամի հետ: Նա նշել է, որ տարածաշրջանում կան երկրներ, որոնք փորձում են ԼՂ հակամարտությանը տալ կրոնական երանգ, ինչը որեւէ աղերս չունի իրականության հետ:

ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում քուրդ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ իրականացվող գործողությունների առնչությամբ եւ դատապարտել ցեղասպան քաղաքականության բոլոր երեւույթները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հասան Համդանն ԱԺ փոխնախագահին է փոխանցել Իրաքի խորհրդարանի ողջույնները եւ զորակցություն հայտնել ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդին պատուհասած Ցեղասպանության կապակցությամբ եւ նշել, որ լավ են հասկանում հայ ժողովրդի ցավը, քանի որ այսօր այդ ցեղասպան քաղաքականությունն իրականացվում է Մերձավոր Արեւելքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ազգային փոքրամասնությունների հարցին. Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ ՀՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ եզդի, քուրդ, ասորի եւ ռուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հայրենակիցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգածության եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար: Զրուցակիցները կարեւորել են հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդումն ու պատմությունը նոր էջից սկսելու գաղափարը՝ համամիտ լինելով, որ պատմության սեւ էջերը հետեւանք են եղել Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականության: 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement