Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներն առաջին անգամ դարձել են Ռուբեն եղբայրները՝ 18,8 մլրդ դոլար կարողությամբ

ECONOMICS

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներն առաջին անգամ դարձել են Դեւիդ եւ Սայմոն Ռուբեն եղբայրները, որոնց կարողությունը գնահատվում Է 13,1 մլրդ ֆունտ ստեռլինգ (18,8 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sunday Times թերթը, որը հրապարակել Է ՄիացյաÕ ¬ Թագավորության՝ առավել ունեվոր ռեզիդենտների ցուցակը:

Ծագումով հնդիկ Ռուբեն եղբայրների բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույքի շուկայի գործարքները, մասնավոր կապիտալ ներդրումները եւ մասնակցությունը վենչուրային կապիտալին: Ամբողջովին կամ մասնակիորեն նրանց են պատկանում Թեմզա գետի ափին գտնվող Millbank Tower երկնաքերը, Լոնդոնի Սլոուն-սթրիթ առեւտրական փողոցի կրպակները, Լոնդոն-Օքսֆորդ օդանավակայանը, Travelodge հյուրանոցային ցանցը, Metro Bank-ը եւ շահութաբեր բազմաթիվ այլ օբյեկտներ:

13,0 մլրդ ֆունտ ստեռլինգով (18,7 մլրդ դոլար) ցուցակի երկրորդ տեղում  նույնպես եղբայրներ եւ նույնպես Հնդկաստանից սերված Շրի եւ Հոփի Ինդույներն են, որոնք զբաղվում են անշարժ գույքի գործարքներով, բանկային ու ռեստորանային բիզնեսով եւ լայն սպառման ապրանքների առեւտրով:

Ցուցակի երրորդ հորիզոնականում ԽՍՀՄ-ում ծնված ամերիկացի գործարար Լեոնարդ Բլավատնիկն Է, որը եղել Է անցյալ տարվա ցուցակի առաջատարը: Նրան պատկանող Access Industries ընկերությունը միավորում Է բնական ռեսուրսների, անշարժ գույքի, ԶԼՄ-ների եւ երաժշտական արտադրության բնագավառների ակտիվներ: Նրա կարողությունը թերթը գնահատում Է 11,6 մլրդ ֆունտ (16,68 մլրդ դոլար):   

Ակտիվների արժեքի ամենախոշոր աճը վերջին տարվա ընթացքում դիտվել Է ցուցակի հաղթողների՝ Ռուբեն եղբայրների մոտ: Նրանց կարողությունն աճել Է 3,4 մլրդ ֆունտով (4,9 մլրդ դոլար): Իսկ ամենախոշոր անկումն արձանագրել Է նավթագազային բիզնեսով զբաղվող Պերրոդո ֆրանսիացի ընտանիքը, որը կորցրել Է 2,45 մլրդ ֆունտ (3,52 մլրդ դոլար): 

Իսկ վերջին ութ տարվա ընթացքում ամենախոշոր կորուստները կրել Է պողպատաձուլության հնդիկ մագնատ Լաքշմի Միթալը, որն աշխարհում ամենախոշոր ArcelorMittal պողպատաձուլական ընկերության սեփականատերն Է: 2008 թվականին նա բարեկեցության ամենաբարձր՝ 27,7 մլրդ ֆունտի (39,8 մլրդ դոլար) նշագծին Էր հասել The Sunday Times թերթի «ռիչ-թերթիկի» գոյության ողջ պատմության ընթացքում, բայց մետալուրգիական արդյունաբերության ճգնաժամի ֆոնին նրա ակտիվներն այսօրվա դրությամբ գնահատվում են միայն 7,12 մլրդ ֆունտ (10,2 մլրդ դոլար), ինչը նրան դուրս Է մղել թագավորության ամենահարուստ բնակիչների տասնյակից:    

Ցուցակի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկը դարձել Է «Ֆուրմուլա-1» դասի ավտոմրցարշավների աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը՝ 106 մլն ֆունտ (152 մլն դոլար) կարողությամբ, իսկ ամենամեծ կարողություն ունեցող բրիտանացի երաժիշտը՝ նախկին բիթլ Փոլ Մաքքարթնին՝ 760 մլն ֆունտ (1 մլրդ 93 մլն դոլար) կարողությամբ: Երգչուհի Ադելն այս տարի հարստացել Է միանգամից 35 մլն ֆունտով (50 մլն դոլար) եւ, կարողությունն ավելացնելով մինչեւ 85 մլն ֆունտ (122 մլն դոլար), ամենահարուստ կինն Է դարձել Է Մեծ Բրիտանիայի երաժշտական ինդուստրիայի ողջ պատմության ընթացքուÕ ´, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced