«Վիտամին ակումբի» Չարենցը կրկին ամուսնացել է. բացառիկ մանրամասներ նրա ամուսնությունից (լուսանկարներ)
PHOTOՎերջերս համացանցում բուռն քննարկում ստացավ «Վիտամին ակումբի» Չարենցի` նույն ինքը Կարեն Սահակյանի և նրա նախկին կնոջ, գերմանաբնակ Աննա Զաֆարյանի, ամուսնալուծության լուրը:
Բայց այս լուրը կարծես քիչ էր. անմիջապես շրջանառվեց այն փաստը, որ երիտասարդ հումորիստ, դերասանը հանդիպում է երևանյան ռեստրաններից մեկում երգչուհի աշխատող Ալյա Սեդրակյանի հետ: Այդ մասին էր վկայում ոչ միայն համացանցում շրջանառվող լուրերը և նրանց համատեղ լուսանկարները, այլև սոցցանցում կարգավիճակի փոփոխությունը, որտեղ նշվում էր, որ նրանք հանդիպում են:
Իսկ ահա այսօր պարզ դարձավ, որ Կարենը ապրիլի 2-ին ամուսնացել է իր սիրելիի հետ: Այս մասին վկայում է նրանց կարգավիճակային փոփոխությունը, որը տեղի է ունեցել նրանց անձնական էջում:
Դե ինչ Past.am-ը շնորհավորում է երիտասարդ զույգին, և ցանկանում անսպառ սեր ու երջանկություն:
Պատրաստեց Past.am-ը: