Այսօր Ալ Պաչինոյի ծննդյան օրն է
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոյի ծննդյան օրն է՝ 1940թ., Նյու Յորք:
Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է «Օսկար»՝ «Լավագույն դերասանի համար» անվակարգում։
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։
Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



