Սիրիական ստորաբաժանումները Հալեպ են տեղափոխվել ռուսական նորագույն զրահափոխադրիչներով
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակի հրամանատարությունը Հալեպի նահանգում հարձակողական գործողություններին նախապատրաստվելու ընթացքում այնտեղ Է տեղափոխում ստորաբաժանումներ, որոնց սպառազինությունը համալրված Է ռուսական արտադրության նորագույն ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել Է «Ֆարս» իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի զինվորական աղբյուրներ:
«Սիրիական բանակի ստորաբաժանումները, որոնց սպառազինության մեջ կան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, Հալեպ են փոխադրվել Լաթաքիայից»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լուսաբանված Է համապատասխան ֆոտոնյութերով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումների զինանոցում ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հայտնվելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



