Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ցավալի է, որ Անահիտ Բախշյանը կամայական է մեկնաբանում քաղաքապետի հանձնարարականը

POLITICS

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով: Գնահատելով Անահիտ Բախշյանի գործունեությունը որպես Երևանի ավագանու անդամ և նպատակ չունենալով ենթատեքստ փնտրել այդ գրության մեջ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում պարզաբանել այս հրապարակման բովանդակությունը:

Ուզում եմ նշել՝ որքան էլ աբսուրդային հնչի, տիկին Բախշյանի տարածած հրապարակման մեջ, թերևս, երկու բառ է համապատասխանում իրականությանը՝ «անչափահասներ» և «դպրոցի տնօրեններ»: Այո՛, Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 25-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել է անչափահասներին վերաբերևող հարցը, ինչը, սակայն, վերաբերել է մուրացկանությամբ զբաղվող անչափահասների խնդրին, այդ առնչությամբ դպրոցներում ու ընտանիքներում բացատրական աշխատանքներ տանելու կարևորությանը, ինչպես նաև անչափահասների կողմից մուրացկանությամբ զբաղվելու դեպքերը բացառելու և նրանց համապատասխան օգնություն ցույց տալու անհրաժեշտությանը:

Մյուս եզրույթը, որը, թերևս, շրջանառել է տիկի Բախշյանը, վերաբերում է հանրակրթական դպրոցների տնօրեններին: Իրականում խոսքը ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սննդի որակի վերահսկողության և արձանագրված թերացումների մասին էր, որի առնչությամբ հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել և պատասխանատվության ենթարկել այն տնօրեններին, ովքեր թույլ են տվել նման բացթողում:

Չէի ցանկանա անհարկի համեմատություններ կատարել, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ տիկին Բախշյանը խորհրդակցության ժամանակ ննջել է և ժամանակ առ ժամանակ աչքը բացելով՝ փորձել է հնչող բառերը իրար կապել և որոշակի միտք ստանալ: Բարձր եմ գնահատում հանրության և մեր համաքաղաքացիների առաջ հաշվետվողականության մշակույթը, սակայն, հավատացած եմ, փաստերի խեղաթյուրումը չի բխում մեր համաքաղաքացիների շահերից: 

Քաղաքապետն անչափահասների նկատմամբ ունի գերուշադիր վերաբերմունք և գործակարգավարական խորհրդակցություններում նրա կողմից հաճախ են հնչեցվել հանձնարարականներ մայրաքաղաքի փողոցներում մուրացկանությամբ զբաղվող և ընդհանրապես անչափահաս երեխաների կրթությունից դուրս չմնալու, ինչպես նաև նրանց անվտանգությունը պահպանելու ուղղությամբ: 

Ավելին, չեմ կարծում, որ կգտնվեն ծնողներ, որոնց չի անհանգստացնի իրենց երեխաների ճիշտ դաստիարակությունը, նպատակային զբաղվածությունը և անվտանգությունը: Միևնույն ժամանակ, տիկին Բախշյանին օգնենք հիշել, որ այսօր պարոն քաղաքապետի կողմից ոչ մի երեխայի անուն չի հնչեցվել, սա ևս մեկ անգամ փաստում է Բախշյանի կամայական մեկնաբանության մասին: Ու ցավում եմ, որ նա այպես է մեկնաբանում քաղաքապետի հանձնարարականը:

Թերևս, տիկին Բախշյանին առաջարկեմ լինել այսուհետ ավելի աչալուրջ և հնարավորին զգուշավոր մեկնաբանություններ կատարելիս:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Գայանե Սողոմոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns