Yerevan, 15.February.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ պատվիրակության ղեկավարն օրինակելի է համարում ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտի համագործակցությունը

ECONOMICS

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն: Հանդիպմանը քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը վերաբերող հարցեր։ Համդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության  արտաքին համագործակցության  պատասխանատու Ջոն Բարքերը:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և հավելել. «Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը:

«Հայաստանի և Եվրամիության միջև հատկապես գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են սերտ հարաբերություններ, հաջողությամբ իրականացվում են ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք հուսով եմ, կկրեն շարունակական բնույթ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերին, այդ թվում նաև` Եվրահանձնաժողովի Թայեքս և Թվինինգ գործիքներին (TAIEX, TWINNING)` նախարարն ընդգծել է, որ դրանք էապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը: Որպես երկրի ագրարային ոլորտի առաջընթացի մեկ այլ կարևոր խթանիչ` նախարարը կարևորել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացմա ն, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը, մատնանշել այն ոլորտները, որոնցում ակնկալվում է հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը: 

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն` նախարար Կարապետյանը նշել է նաև օրգանական գյուղատնտեսությունը, որի զարգացման համար Հայաստանում ստեղծված են նպաստավոր պայմաններ:

Դեսպան Պյորտր Սվիտալսկին իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված հարաբերությունները վերջին շրջանում այնքան են սերտացել և ամրապնդվել, որ կարող են օրինակելի դառնալ այլ ոլորտների համար:

Պյոտր Սվիտալսկին միաժամանակ ընդգծել է, որ հայկական բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքը կարող է մրցունակ լինել Եվրոպական միության երկրներում ևս:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս»:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive