Ուկրաինայի հայերի միությունն ամրապնդում Է կապերը ֆրանսահայերի հետ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի հայերի միությունը շարունակում Է կապերի ամրապնդումը տարբեր երկրների հայկական կազմակերպությունների հետ: Փարիզում տեղի Է ունեցել Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանի հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան Հովհաննիսյանի հետ:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված համագործակցության հետագա զարգացման, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի հայկական համայնքների կառույցների միջեւ հանդիպումների կազմակերպման հետ:
Շատվորյանը Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին հրավիրել Է այցելել Ուկրաինա, մասնավորապես, այն քաղաքներ, որտեղ կան հին ու նոր հայկական տաճարներ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է ՈւՀՄ-ի զարգացման գերակա ուղղությունը: Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ մյուս տարածաշրջանների հայկական կազմակերպությունների հետ համագործակցելու համար:



