Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հանրությունը չի գիտակցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վտանգի լրջությունը. ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

INTERNATIONAL NEWS

Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողությանը ներկա էին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, էլզասի շրջանային խորհրդի անդամները, հասարակական կազմակերպությունների, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Արմեն Պապիկյանն իր խոսքում, մասնավորապես, հիշատակեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդը, որը նոր ազդակ հաղորդեց հայ ժողովրդի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական արդարության վերականգնման և ընդդեմ ժխտողականության 100-ամյա պայքարին` ընդգծելով, որ 21-րդ դարում Հայաստանն ամրագրել է իր ուրույն տեղն ու դերը Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների դեմ միջազգային պայքարում: ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ նաև ընթացիկ տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ա գրեսիային` այդ համատեքստում ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության եղեռնագործությունները մեկ առ մեկ կրկնվում են Միջին Արևելքում ահաբեկչական ավազակախմբերի և մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական բանակի` Արցախի ժողովրդի և զինվորների նկատմամբ իրականացրած սոսկալի վայրագություններում: Արմեն Պապիկյանը խորին ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը լիովին չի գիտակցում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հարուցած համընդհանուր վտանգի ողջ լրջությունը` հաշվի առնելով այդ երկրներում պետական ամենաբարձր ատյանների կողմից խրախուսվող հակահայկական, ժխտողական քաղաքականությունը և օրեցօր այդ երկրներում ահագնացող մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության և համաեվրոպական արժեքների ոտնահարումը:

Ելույթներով միջոցառման մասնակիցներին դիմեցին «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեռ Զուլումյանը, Ստրասբուրգի փոխքաղաքապետը, Էլզասի շրջանային խորհրդի անդամները, հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչները:

Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրինին, իր խոսքում վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ անվերապահ բարեկամությունը, մասնավորապես, նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման անընդունելիության մասին, քանի որ ժխտողականությունը ցավալիորեն խաթարում է հաշտեցման հնարավորությունը և սնում աշխարհի տարբեր անկյուններում մարդկության դեմ նոր ոճիրներ»:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement