Մյունխենում ձյան պատճառով թենիսի մրցաշարը չի կայանում
SPORTԱրդեն երկրորդ օրն է, ինչ Մյունխենում առատ տեղումները խանգարում են կանանց թենիսի մրցաշարի անցմացմանը: Վկայակոչելով «Tennis Magazin»-ին, հայտնում է, որ ապրիլի 25-ին տեղացած ձյան պատճառով կրկին հետաձգվել է «BMW Open» անվանմամբ տղամարդկանց թենիսի մրցաշարը:
Որքան էլ զարմանալի է, ապրիլի 24-ին և 25-ին Մյունխենում բավականին ձյուն է եկել, որը թույլ չի տվել թենիսիստներին կորտ դուրս գալ: Ներկայում Մյունխենում օդի ջերմաստիճանն ընդամենը 4°C է: Չնայած կանխատեսումների համաձայն՝ եղանակը շաբաթվա ընթացքում կարող է տաքանալ, իսկ օդի ջերմաստիճանը հասնել 16°C-ի, այունամենայնիվ տեղումների հավանականությունը մեծ է:
«ATP World Tour 250»-ի մեջ մտնող «BMW Open»-ը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 520 հազար եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



