Արոնյանն ու Կրամնիկը ոչ-ոքի խաղացին
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի դեմ: Արոնյանը 6-րդ տուրում անընդմեջ ոչ-ոքի է խաղացել:
Պարտիայի 37-րդ քայլում Արոնյանն ու Կրամնիկը որոշել են համաձայնվել ոչ-ոքի արդյունքի շուրջ: 6 տուրերից հետո Արոնյանը վաստակել է ընդամենը 3 միավոր և առաջատարից՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից հետ է մնում ընդամենը 0.5 միավորով, որը կարող է ավելանալ 6-րդ տուրում նորվեգացու հաղթանակի կամ ոչ-ոքի խաղալու դեպքում:
Ստավանգերի մրցաշարում առաջատար Կարլսենն ու Վաշյեր-Լագրավը 6-րդ տուրի շրջանակում մրցում են միմյանց դեմ: Կարլսենը հնարավորություն ունի միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը և մեկ միավորով առաջ անցնելու մոտակա հետապնդողից, եթե կարողանա հաղթել ֆրանսիացի մրցակցին:
Ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Պավել Էլյանովը, ով 6-րդ տուրի իր պարտիան դեռևս չի ավարտել: