Իրանում նավթի եւ գազի նոր պաշարներ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWSԻրանը ներառվել է այն երկրների ցանկում, որոնք թերթաքարային նավթի եւ թերթաքարային գազի սեփական պաշարներն ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի (RIPI) ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Քամալին:
Նրա խոսքով, Օմանի ծովում գազային հիդրատների հսկայական պաշարներ են հայտնաբերվել, որոնց տակ գազաշերտեր կան: Բացի այդ, երկրի իշխանությունները գրեթե ավարտին են հասցրել Լորեստան նահանգում թերթաքարային գազի հայտնաբերմանն ուղղված նախագիծը: Այնտեղ արդեն գազի պաշարներ են գտել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտություններ են անցկացվում նաեւ հարավային Խուզեստան նահանգում, որտեղ Իրանի նավթի պաշարների ամենամեծ հանքերն են:
Այսպիսով, ըստ Քամալիի, Իրանը նավթի եւ թերթաքարային գազի տեսանկյունից ամենամեծ հնարավորություններն ունի:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



