Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը մոտենում է ավարտին
INTERNATIONAL NEWSՄիջսիրիական բանակցությունների երկրորդ լիաֆորմատ փուլը մոտենում է ավարտին. փակումը նախատեսված է ապրիլի 27-ին, սակայն դա չի անդրադառնում ինտենսիվ աշխատանքի վրա: Ապրիլի 25-ի ողջ օրը նվիրված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի եւ Սիրիայի կառավարության պատվիրակության կոնսուլտացիաներին, որը գլխավորում է ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրանց արդյունքների մասին տեղեկատվությունը շատ չէ. Ջաֆարին կարճատեւ հայտարարություն է արել եւ չի պատասխանել հարցերին: Իսկ դե Միստուրան լրագրողների հետ չի շփվել:
Ջաֆարիի առավել կարեւոր հայտարարությունը դարձել է Հալեպում հրթիռային գրոհների համար «Ահրար աշ Շամ» խմբավորմանը, իսկ Դամասկոսի Աս Սեիդա Զեյնաբ արվարձանում կատարված ահաբեկչության մեջ «Ջեյշ ալ Իսլամին» մեղադրելը: Ընդսմին Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավարը նշել է դրանց կապը Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների հետ:
Իրենց հերթին ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեում, որի պատվիրակությունն ավելի վաղ գրեթե ողջ կազմով լքել է Ժնեւը բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու որոշման ընդունումից հետո, երկուշաբթի օրը հանդես են եկել հաջակցություն Սիրիայում ամերիկյան հավելյալ զորակազմի տեղաբաշխման, թեեւ Դամասկոսը քանիցս ընդգծել է Սիրիայի գործերին առանց երկրի կառավարության թույլտվության օտարերկրյա միջամտության անթույլատրելիությունը: Կոմիտեում նաեւ շարունակում են իշխանություններին մեղադրել բռնությունների սաստկացման մեջ, հատկ ապես Հալեպի շրջանում: Կոմիտեում առայժմ չեն պատրաստվում փոխել բանակցություններին իրենց մասնակցությունը կասեցնելու որոշումը:
Արդյունքում բարդանում է Ժնեւում տարբեր պատվիրակությունների վերստին մեկտեղելու դե Միստուրայի առջեւ ծառացած խնդիրը՝: Հատուկ դեսպանորդն ինքը արդեն ապրիլի 22-ին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպումը՝ բանակցություններին աջակցելու համար, սակայն, ինչպես Մոսկվայում հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը, մոտ ժամանակներս դրա անցկացում չի պլանավորվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



