Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզապես չէի կարող առանց ծանրամարտի և նորից սկսեցի ծանրամարտով զբաղվել. Նազիկ Ավդալյան

SPORT

Թվում էր, թե ավտովթարից, հետվիրահատական շրջանից ու երկարատև դադարից հետո այլևս  անհար է վերադառնալ մեծ սպորտ, ավելին, կրկնել նախկին հաջողությունները: Սակայն գյումրեցի ծանրորդուհիՆազիկ Ավդալյանն իր մեջ գտավ այն ուժը, որը ոչ միայն իրեն վերադարձրեց ծանրամարտ, այլև նոր հաղթանակներ բերեց. 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձավ չեմպիոն՝ 69 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 237 կգ արդյունք:

«Արմենպրես»-ը    մարզուհու հետ զրուցել է ինչպես մարզական արդյունքների, այնպես էլ ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին:

-Այս անգամ կրկին հաղթողի պատվանդանին բարձրանալով՝ ի՞նչզգացմունքներ ունեցար՝ հաշվի առնելով այն բացըոր կար ավտովթարիցհետո:

-Այս անգամ լրիվ այլ զգացմունքեր էին, գերագույն հաճույք՝ երկար տարիների ընդմիջումից հետո: Կարելի է ասել, որ երկարատև ընդմիջումից հետո սա իմ վերադարձն էր մեծ սպորտ: Երբ ավտովթարից հետո բուժվեցի, վերականգնվեցի ու կրկին ծանրաձողին մոտեցա, չգիտեի, ինչպիսին կլիներ վարադարձս, կկարողանա՞մ նոր արդյունքներ գրանցել կամ կրկնել չեմպիոնական քայլս: Պարզապես չէի կարող առանց ծանրամարտի և նորից սկսեցի ծանրամարտով զբաղվել: Բայց քանի որ արդեն վերադարձել էի սպորտ, չէի ուզում առանց արդյունքի շարունակել և ամեն ինչ արեցի ու դեռ անելու եմ: Սա նախ հենց իմ «Ես»-ի հաղթանակն էր:

-Ըստ քեզո՞րն է Գյումրու մարզական արդյունքների ֆենոմենը:

-Գյումրու մասով չեմ կարող ասել, բայց  հայ ծանրորդուհիների հաղթանակը նրանց ուժի մեջ է: Հավանաբար, լեռնային դիրքից է, որ  մեր և՛ աղջիկներն են ուժեղ, և՛ տղաները:

Նազի՛կքո մրցելույթի ժամանակ ամուսինդ առաջնագծում էրինչի մասին մեկ անգամ արդեն ասել եսոր իմացել ես միայն Նորվեգիայում եղածժամանակԱյս պահին որտե՞ղ է ամուսինդ:

  -Այս պահին Արցախից վերադարձել է, բայց մի քանի օրից նորից գնալու է:

-Մարզումների ու մրցելույթների ժամանակ ո՞րն է քեզ համար ամենադժվարը՝ որպես կին և որպես մայր:

-Ինձ համար ամենադժվարը փոքրիկ որդուցս բաժանվելն է: Ֆիզիկական կամ այլ դժվարությունները հնարավոր է հաղթահարել, բայց որդուցս բաժանումն ամենադժվարն է: Ամիսներով երեխայից հեռու՝ մոր համար ամենաահավորն է: Դա է, որ մեկ-մեկ ասում ենք՝ երեխան և՛ կոտրում է, և՛ ուժ է տալիս: Երբեմն կարոտից կոտրվում ես, հիասթափվում քո գործից,  ուզում ես հանուն երեխայի թողնել ամեն ինչ, թեև գիտես՝ ինչ է առջևում քեզ սպասում, բայց հետո հասկանում ես, որ եթե այդքան ժամանակ մարզումների ես եղել, ապա իրավունք չունես թևաթափ լինել: ԵՎ դա է հենց խթան հանդիսանում, որ նորից շարունակես պարապմունքներդ: Որդիս՝ Վաչեն, դեռ 2,5  տարեկան է :

-Առաջիկա Օլիմպիական խաղերից ի՞նչ սպասելիքներ ունես ու նաև ի՞նչ սպասեն քեզանից քո երկրպագուները:

-Ամեն ինչ կանեմ, որ հնարավորինս լավ հանդես գամ... Այս պահին այլ խոստումներ չեմ ուզում տալ:

Արմենուհի Մխոյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced