Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Փոխադարձության սկզբունքը ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում

ANALYSIS

ՌԴ  նկատմամբ  պատժամիջոցների  «մրցավազքը»  մեկնարկեց  անցյալ տարի` 2014թ. հուլիսի 29-ին, երբ Եվրոպական միությունը (ԵՄ)  պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նկատմամբ, որին հաջորդեց նաև ԱՄՆ-ի կողմից սահմանափակումները և շղթան շարունակական եղավ: Մինչ  այդ հիմնականում միջոցառումներ էին իրականացվում կոնկրետ  անհատների  նկատմամբ, «ովքեր  պատասխանատվություն էին կրում Ղրիմի էսկալացիայի համար»:

Սակայն  կարճ  ժամանակ  անց պարզ  դարձավ, որ ՌԴ  նկատմամբ  կիրառվող  պատժամիջոցներն  երբեմն  հավասարաչափ, երբեմն էլ  ավելի  շատ  վնասում են նաև  վերջինս կիրառող պետությունների տնտեսությանը:  Եվրոպական երկրների  առաջնորդները նման հայտարարություններով բազմիցս են հանդես եկել:

Նախնական շրջանում պատժամիջոցները օրըստօրե ընդլայնվում էին, սակայն  վերջերս  դրանց ընդլայնման գործընթացը  կարծես թե  կանգ էր  առել: Թերևս դադարի առիթ հանդիսացան կամ տնտեսական նկատառումները, կամ էլ այն գիտակցումը, որ  Ռուսաստանը, անկախ  իրավիճակից,  անկոտրում է Ղրիմի հարցում:

Թվացյալ լռությունը օրերս խախտվեց: Նախ  վերջերս  կայացած ԵՄ նիստի  ընթացքում որոշում կայացվեց, որ ՌԴ  նկատմամբ կիրառվող պատժամիջոցները  կերաձգվեն մինչ 2016թ. հունվարի 1-ը:  Իսկ օրերս էլ Եվրոպական վեց պետություններ՝ Չերնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտեյնշտեյնը, Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը  միացան  Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների երկարացմանը:

Ուշագրավ է, որ Վրաստանի՝ պատժամիջոցներին միանալու վերաբերյալ տեղեկատվության շրջանառումից ժամեր անց   Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարեց, որ Վրաստանը ՌԴ  նկատմամբ նոր  պատժամիջոցներ կիրառելու  վերաբերյալ որոշում չի  կայացրել, պարզապես երկարաձգել է դեռ նախորդ  տարվանից գործող պատժամիջոցները:

 Հետաքրքական է, որ Վրաստանի՝  պատժամիջոցներին միանալու վերաբերյալ տեղեկատվությունն առհասարակ շրջանառվեց, քանի որ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ պաշտոնական կայքում տեղեկայված  հաղորդագության մեջ  նշվում են միայն վերոհիշյալ վեց պետությունները՝ առանց Վրաստանի հիշատակման:

Պատժամիջոցների՝ երկարաձգման վերաբերյալ տեղեկատվությանը հաջորդեց Ռուսաստանի պաշտոնական արձագանքը:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է պատասխան միջոցներ կիրառել այն  պետությունների  նկատմամբ, ովքեր  աջակցել են ՌԴ  նկատմամբ ԵՄ կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը՝ մեկնաբանելով, որ գործելու է փոխադարձության սկզբունքը:

Ուշադրության է արժանի  հատկապես  այն հանգամանքը, որ Եվրոպական միության  նման  որոշումը հաջորդեց ՌԴ  նախագահ Պուտինի՝ նախօրեին ստորագրած հրամանագրին,   համաձայն որի օգոստոսի 6-ից թույլատրվում է ոչնչացնել ՌԴ սահմանը հատած այն  արգելված ապրանքնտեսակները, որոնք ներթափանցել  են ռուսական շուկա:

Նարինե Մեհրաբյան

Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas Market