Սերժ Թանկյանը՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ
LIFEԵրկու մեծանուն հայեր մեկ լուսանկարում։
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Այս մասին հուշում է Թանկյանի Instagram-ը։
«Պատիվ է հանդիպել ֆրանսահայ հիանալի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Նա նոր ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Խենթ պատմություն»»,- գրել է Սերժը։
Հավանաբար երկու մեծանուն հայերին միավորել է Հայոց ցեղասպանության իրազեկման գործը: Գաղտնիք չէ, որ Թանկյանն անում է հնարավոր ամեն ինչ այս խնդրի մասին բարձրաձայնելու եւ ապագա կոտորածները կանխելու համար։ Կետիկյանի «Խենթ պատմությունը» Մեծ Եղեռնի մասին է։
Նշենք, որ վերը նշված ֆիլմը ցուցադրվել է Կաննի եւ Ոսկե ծիրան կինոփառատոնների շրջանակներում։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



