Թբիլիսին մերձենալու Է Արեւմուտքին, բարելավելով հարաբերությունները Մոսկվայի հետ. Կվիրիկաշվիլի
INTERNATIONAL NEWSԹբիլիսին մերձեցման Է ձգտելու Արեւմուտքի երկրների հետ, միաժամանակ ջանալով բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է Associated Press գործակալության լրագրողներին տված հարցազրույցում:
«Պարզ Է, որ վրաց ժողոփվուրդը ցանկանում Է լինել արեւմտամետ ու եվրոպամետ»,- ասել Է նա: Կվիրիկաշվիլին նաեւ հավելել Է. «Դա չի նշանակում, որ մեզ հարկավոր չԷ նորմալացնել հարաբերությունները մեր հարեւանի՝ Ռուսաստանի հետ, բայց ոչ ի վնաս մեր տարածքային ամբողջականության եւ հակառակ ինքնիշխան որոշումների»: «Վրաց ժողովրդի սուվերեն որոշումը եվրոպամետ լինելն Է»,- պարզաբանել Է նա:
Ինչպես նշում Է AP-ն, «Կվիրիկաշվիլին ասել Է, որ հետխորհրդային պետության ապագան կապված Է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ»: Նա Վաշինգտոնում հանդիպումներ Է անցկացրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ այլ պաշտոնատարների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



