Կուբանում գնացքը մահացու վրաերթի Է ենթարկել 20-ամյա մի աղջկա
SOCIETYՄոսկվա - Սուխում երթուղով ընթացող մարդատար գնացքը վտավանում մահացու հարվածել Է մի աղջկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Հարավային ֆեդերալ օկրուգի տրանսպորտի վարչությունում:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 03:15-ին Միշաստովկա - Վեդմիդովկա վտավանում Մոսկվա - Սուխում մարդատար գնացքը մահացու վնասվածքներ Է պատճառել արտաքուստ 20 տարեկան մի աղջկա: Գնացքի մեքենավարը կատարել Է շտապ արգելակում, բայց վրաերթից խուսափել չի հաջողվել»,- ասել են գերատեսչությունում:
Այժմ իրավապահները պարզում են զոհված աղջկա ինքնությունը: Պատահարը գնացքների երթեւեկության գրաֆիկի վրա չի ազդել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



