Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով
SOCIETYԻջեւանի զորամասերից մեկում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին: NEWS.am-ին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



