Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ռումինիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել

SOCIETY

Ռումինիայի մի շարք քաղաքներում ապրիլի 23-24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:

Ապրիլի 23-ի երեկոյան ռումինահայերը հավաքվել էին Բուխարեստի կենտրոնում` Հեղափոխության հրապարակում, պարզելով պաստառներ և դրոշներ և պահանջելով արդարություն ու հատուցում: Մարդկության դեմ գործված այդ հանցանքի անանցելիության և Հայաստանի ու Արցախի շուրջ այսօր ստեղծված լարված իրադրության վերաբերյալ ելույթներով հանդես եկան սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը:

«Մեկ դար հետո ցեղասպանության վերքերը և հիշողությունները առավել քան թարմ են. ոչ միայն այն պատճառով, որ դեռևս կենդանի են վերջին ականատեսները և նրանց ժառանգները, այլև որ հայկական պատմական հայրենիքում և նրա շուրջն այսօր ծավալվող դրամատիկ իրադարձությունները անողոքորեն հիշեցնում են այն: Կրկնվում են ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ հալածանքները, վայրագությունները, տեղահանությունները, պաշտամունքային և պատմամշակութային հուշարձանների ավերածությունները: … Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի երկիր, իրեն պատասխանատու է համարում այդ չարիքի կանխարգելման դեմ համընդհանուր պայքարում, մասնավորապես, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948թ. կոնվենցիայի կիրառման միջոցով: Անցյալ տարի ութ տասնյակից ավելի պետություններ ՄԱԿ-ում պաշտպանեցին Հայաստանի կողմից նախաձեռնված նոր բանաձևը, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր», - ասվում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի ուղերձում:

Նույն օրն՝ ավելի վաղ, Բուխարեստի Ուսանողական տանը բեմադրվել էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի թեմաներով «Տեղդմնացիրյան» ներկայացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայոց ցեղասպանությունից փրկված և 1920-ականներին Ռումինիայում ապաստանած հարյուրավոր որբերի մասին պատմող մի այլ թատերական գործ` ռումինահայ բեմադրիչ Ֆլորին Գևորգյանի «Ստրունգան կյանքի և մահվան միջև» պիեսը, ապրիլի 23-ին և 24-ին բեմադրվեցին Բակաու և Ռոման քաղաքներում:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Կլուժի Ազգագրական թանգարանում, որտեղ դոկտ. Աթիլա Պուշկաշը ներկայացրեց Պարույր Ներսիսյանի «Ես անցել եմ մահվան հովտով» գրքի հունգարերեն թարգմանությունը, ինչպես նաև ցուցադրվեց «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը:

Տրանսիլվանիայի մեկ այլ քաղաքում` Թըրգու Մուրեշում, տեղի կաթոլիկ հայերի Մշակութային միությունը Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում էր կազմակերպել ապրիլի 16-ին, որի ընթացքում ներկայացվեցին Մեծ Եղեռնի վերաբերյալ հայ, հույն և թուրք գրողների գործերը հունգարերեն և այլ լեզուներով:

Սուչավայի Հայոց թանգարանում ապրիլի 18-24-ին կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական նյութերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց եկեղեցում, ինչպես նաև Կոնստանցայի, Սուչավայի, Պիտեշտի, Գալացի, Ֆոկշանի, Բրաիլայի հայ առաքելական, Գեռլայի, Դումբրավենի և Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցիներում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Ռումինական «Adevarul» օրաթերթն իր ապրիլի 24-ի համարում զետեղել էր մեծ հոդված Հայոց ցեղասպանության և Ռումինիայում ապաստան գտած հայերի վերաբերյալ:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement