Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Դամասկոսում Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարք է անցկացվել

INTERNATIONAL NEWS

 Դամասկոսում հայկական երեք համայնքապետերի հովանավորությամբ ապրիլի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի՝ Դամասկոսի և Երիտասարդական հանձնախմբերի կազմակերպությամբ տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 22-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս Հայ առաքելական եկեղեցում, նահատակների հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակման արարողություն և սրբապատկերի օծում, որից հետո «Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներ»-ի անունը կրող հրապարակից սկսվեց մոմավառության քայլարշավ դեպի Դամասկոսի հայ կաթողիկե առաջնորդարան:

Այնուհետև, Հայ կաթողիկե եկեղեցու «Ամինյան» սրահում տեղի ունեցավ գրական-թատերական երեկո՝ նվիրված հայ նահատակների հիշատակին, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Դամասկոսի հայ համայնքի ղեկավարները և Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:

Ապրիլի 24-ին Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում` առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի գլխավորությամբ և դեսպան Փոլադյանի ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և Հայոց սուրբ նահատակների հիշատակում՝ նրանց նվիրված հուշարձանի առջև: Արարողությունից հետո Դամասկոսի հայ ազգային կառույցների ղեկավարները, ավանդույթի համաձայն, այցելեցին Սիրիայում ՀՀ դեսպանություն:

Նույն օրը երեկոյան Սիրիայում Հայոց ցեղասպանության հանձնաժողովի կազմակերպությամբ, Դամասկոսի «Ասադի» անվան օպերայի մեծ դահլիճում, Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Խալիլի հովանավորությամբ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված «Շնորհակալ եմ քեզ, Սիրիա» խորագիրը կրող միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը, մշակույթի նախարար Իսամ Խալիլը, բնապահպանության նախարար Նազիրա Սարգիսը, Սիրիայի ԺԺ բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական և կուսակցական գործիչներ, ԱԳՆ պաշտոնյաներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագետներ, սիրիահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում հնչեցին քաղվածքներ Հայոց ցեղասպանության ականատեսների հուշերից, ցուցադրվեցին Եղեռնի տարբեր թեմաներ լուսաբանող տեսաֆիլմեր: Ելույթներով հանդես եկան Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալպանտյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Արժանապատիվ Գերապայծառ Հովսեփ Արնաուտյանը, սիրիացի մտավորական, հասարակական-մշակութային գործիչ, Սիրիայի ԺԺ անդամ, դոկտոր Նաբիլ Տոոմեն:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոյին ելոյթով հանդես եկավ նաև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ով բարձր գնահատեց սիրիացիների դերը հայերի համար դժնդակ այդ ժամանակաշրջանում հայ բռնագաղթվածներին օթևանելու և փրկելու գործում: Դեսպանը նաև խիստ քննադատության ենթարկեց Օսմանյան կայսրությունում արևմտահայության ֆիզիկական բնաջնջման հրեշավոր ծրագիրը և թուրքական վարչակարգերի կողմից տասնամյակներ շարունակվող ժխտողական քաղաքականությունը:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության մասին դեսպան Արշակ Փոլադյանի կողմից վերջերս հեղինակած հերթական գրքի շնորհանդեսը:

Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1