Բրիտանացի կրտսեր բժիշկներն առաջին համընդհանուր գործադուլն են անցկացնում Անգլիայի պատմության մեջ
INTERNATIONAL NEWSԲրիտանացի կրտսեր բժիշկներն առաջին համընդհանուր գործադուլն են սկսել Անգլիայի առողջապահության ազգային համակարգի (ԱԱՀ) պատմության մեջ, կառավարությունից պահանջելով նոր պարտավորագրերի վերանայում, որոնք նախատեսում են ամառվանից սկսած ավելացնել աշխատաժամերը՝ աշխատավարձի նվազեցմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ելնելով նախորդ չորս գործադուլների փորձից, սպասվում Է, որ դա հատկապես լրջորեն կազդի շտապ բուժօգնության, ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման բաժանմունքների եւ ծննդատների աշխատանքի վրա: Առողջապահության նախարարությունում նշել են, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում բուժհաստատությունների անվտանգության ապահովման համար եւ ուշադիր հետեւելու են իրադրությանը գործադուլի ժամանակ, որը կտեւի Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից մինչեւ 20:00-ն: Իսկ եթե բժիշկներին չհաջողվի հասնել իրենց պահանջների կատարմանը, ապա նոր համընդհանուր գործադուլը պ ետք Է անցկացվի ապրիլի 27-ին նույն այդ ժամանակահատվածում:
Բողոքի ակցիայի կապակցությամբ Անգլիայի հիվանդանոցներում հետաձգվել Է 13 հազար վիրահատություն եւ ավելի քան 100 հազար ընդունելություն:
Չնայած բուժհաստատությունների աշխատակիցների վճռական գործողություններին, առողջապահության նախարար Ջերեմի Հանթը BBC կորպորացիայի եթերում արհմիություններին մեղադրել Է գործադուլներով կառավարությանը շանտաժի ենթարկելու մեջ: «Ես չեմ կարծում, որ որեւիցե արհմիություն իրավունք ունի շանտաժի ենթարկել կառավարությանը, նրան ստիպել հրաժարվելու իր ծրագրից, որի օգտին քվեարկել Է Բրիտանիայի ժողովուրդը»,-ասել Է նա:
Առողջապահության նախարարը հանդես Է եկել Անգլիայի ԱԱՀ-ում հնգօրյա աշխատանքային շաբաթից հրաժարվելու եւ աշխատանքի ամենօրյա գրաֆիկի անցնելու օգտին: «Մենք հպարտանում ենք ԱԱՀ-ով՝ մեր խոշորագույն ինստիտուտներից մեկով, բայց մենք այդ հպարտությունը պետք Է գործի վերածենք եւ անցնենք յոթօրյա աշխատանքային շաբաթի, ինչը մեզ կօգնի այն ամենաբարձրակարգ առողջապահական համակարգը դարձնել աշխարհում»,- հավելել Է Հանթը:
Ընդամենն Անգլիայում կա մոտավորապես 55 հազար երիտասարդ բժիշկ, Մեծ Բրիտանիայի բժշկական ասոցիացիայի՝ գործադուլի կազմակերպչի անդամներ են 37 հազար բժիշկներ: Բողոքի նախորդ ակցիաների հետեւանքով չեղարկվել են հազարավոր վիրահատություններ եւ հետաձգվել հազարավոր բուժզննումներ ու անալիզներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



