Համաշխարհային աստղերի ամենատարօրինակ ցանկությունները (լուսանկարներ)
LIFEՇոուի կայանալու համար, բացի վճարումներից, կազմակերպիչները ստիպված են լինում կատարել մի շարք պայմաններ, որոնք ներկայացնում են հայտնիները։ Երբեմն աստղերի ցանկությունները բավականին տարօրինակ են լինում, գրում է loveradio.ru-ն։
Զարմանալի ցանկություններով աստղերի ցուցակը բացում է երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը։ Նրան անհրաժեշտ է, որ իր դիմահարդարման սենյակում բոլոր իրերը լինեն սպիտակ՝ սկսած անձեռոցիկներից մինչև մուտքի դուռը։

Բրիթնի Սփիրսին էլ անհրաժեշտ է, որ սպասարկող անձնակազմը ճերմակ հագած լինի։ Նա պահանջում է նաև տոննայով սառույց, 200 սրբիչ և գոլֆ-մեքենա՝ դիմահարդարման սենյակից բեմ և հակառակը գնալու համար։

Մադոննան չի հանդուրժում ծխախոտի ծուխը և կարմիր վարդեր։ Մթերքների ցուցակին երգչուհին ավելացրել է Մեռյալ ծովի աղը և հատուկ էներգիայով լիցքավորված ջուր Կաբալայի կենտրոնից։

Ռիհանան իրեն հարմարավետ է զգում «ձվի կեղևի» գույն ունեցող գործվածքներով կահավորված համարում և չի կարող առանց տապակած հավի, եգիպտացորենի և բանանային չիփսերի։

Իսկ ահա Բեյոնսեի համար գլխավոր պայմանը քաղցրավենիքի հեռու լինելն է։ Հատուկ դեպքերում երգչուհին պահանջում է 10 միանման Mercedes ավտոմեքենա՝ համառ թղթակիցներին շեղելու համար։

Երգչուհի Մրայա Քերին մի անգամ նույնիսկ հրաժարվել է դուրս գալ մեքենայից, քանի որ իր համար չեն փռել կարմիր գորգը մոմերով, ինչպես ինքն է խնդրել։

Սակայն արտասահմանցի աստղերը կարող են նաև ոչ քմահաճ լինել իրենց պահանջներում։ Դերասանուհի Ջուլյա Ռոբերթսին քիչ բան է հարկավոր՝ թարմ կաթ, և նա գոհ է։




