Ալեքսան Հարությունյանը 150 հազար դոլարը տոկոսով է տվել
ECONOMICSԱրգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ վերջինիս փախառություններն 150 հազար ԱՄՆ դոլար են կազմում: Ընդ որում փոխառությունների գումարի չափը տարեսկզբին կազմել է 200 հազար ԱՄն դոլար, որից 50 հազարը վերադարձվել է տարվա ընթացքում:
Դեսպանը հայտարարագրել է 53 միլիոն դրամ եւ 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է 35 հազար 315 ԱՄՆ դոլար: Բացի այդ Հարությունյանը որպես եկամուտ է նշել մեկ միլիոն 518 հազար դրամ փոխառություններից ստացված տոկոսը:
Դեսպանի կինը՝ Նաիրա Սահակյանցը, աշխատանք չունենալու պարագայում հայտարարագրել է 15 միլիոն դրամ:
Նշենք, որ Հարությունյանը համատեղության կարգով մեր երկրի դեսպանն է նաեւ Պերուի, Չիլիի եւ Ուրուգվայի հանրապետություններում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



