ԱՄՆ դեսպանատունը ավտոբուսի պայթյունի քննության գործում պատրաստ է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ
SOCIETYՀայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ցավակցություն է հայտնել ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



