Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար
SOCIETYՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ձեռք է բերել Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկար: Այն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց Վանի հերոսամարտի բացառիկ մի բնօրինակ լուսանկարով, որը ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին և վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից 101 տարի առաջ ճիշտ այս օրերին առգրավված հրանոթները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դեմոյանը:
Այս լուսանկարը, որն արվել է Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից, ժամանակին տպագրվել է ամերիկյան մամուլում, սակայն բնօրինակը համարվում էր կորած:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



