ԱՄՆ-ում մեկնարկել է հերթական «գերերեքշաբթիի» քվեարկությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Քոննեքթիկուտի նահանգում բացվել են ընտրատեղամասերը ԱՄՆ-ի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների փրայմերիզներում քվեարկելու համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այսպիսով, ԱՄՆ-ում մեկնարկել Է քվեարկությունը հերթական «գերերեքշաբթիի» շրջանակներում:
Քոննեքթիկուտի փրայմերիզը կարող Է դեմոկրատներից մեկի «խնայատուփը» համալրել 70 պատվիրակների ձայներով, հանրապետականների՝ 28 ձայներով:
Ապրիլի 26-ին ավելի ուշ քվեարկություն կսկսվի եւս չորս նահանգներում:
Այդ օրը պատգամավորների առավել մեծ թվով ձայներ «կխաղարկվեն» Փենսիլվանիայի նահանգում՝ դեմոկրատների՝ 210 եւ հանրապետականների՝ 71: Մերիլենդի նահանգը ներկայացված Է Դեմոկրատական կուսակցությունից 118 եւ հանրապետականներից՝ 38 պատվիրակներով: Դելավերի եւ Ռոդ Այլենդի նահանգներում դեմոկրատները խաղարկում են պատգամավորների համապատասխանաբար 31 եւ 33, հանրապետականները՝ 16 եւ 19 ձայն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



