ԼՂ հակամարտության գոտու իրադրությունը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի անվտանգության համար. Բորդյուժա
INTERNATIONAL NEWSԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրությունը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անվտանգության ապահովման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Եթե զինված գործողությունները կրկնվեն, վրա հասնի մի շրջան, երբ ակտիվ ու զինված դիմակայություն սկսվի, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այնժամ այդ հակամարտության մեջ կներքաշվեն բազմաթիվ պետություններ, Կովկասի շատ ժողովուրդներ: Դա շատ լուրջ Է, ես կարծում եմ՝ այսօր գլխավորն այնտեղ խաղաղություն ապահովելն Է, որովհետեւ հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չԷի ցանկանա»,-հավելել Է Բորդյուժան:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ: «Ոչ մի խնդրանք չի եղել»,-ասել Է Բորդյուժան՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել Է, որ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ շփումների ընթացքում իրեն հասկանալ են տվել, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել այն ներուժի մեծ մասը, որն առկա Է», ուստի ոչ մի խնդրանք չի եղել:
Դրա հետ մեկտեղ Բորդյուժան հաստատական պատասխան Է տվել լրագրողի այն հարցին, թե փաստը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի մաս չի կազմում, նշանակում Է արդյոք, որ ՀԱՊԿ-ի ուժերը կարող են Հայաստանին օգնություն ցուցաբերել միայն նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակման դեպքում: «Այո, դուք ճիշտ եք հասկանում»,-նշել Է Բորդյուժան:



