Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Լոքյանն ընդունել է ԱՄՆ դեսպանի, և USAID հայաստանյան գրասենյակի ղեկավարին

SOCIETY

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր  ընդունել է  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ նախարարության հետ գործակալությունը երկար տարիների ամուր գործընկերություն ունի:  «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեջ տեղական ինքնակառավարման հզորացումը մեզ համար առաջնահերթ ուղղություններից է»,- ասել է դեսպանը՝ կարևորելով  ՏԻՄ-երին, որպես հասարակությանն ավելի մոտ գտնվող օղակի, լայն իրավասություններով օժտելու  և վերջիններիս կարղությունները զարգացնելու հանգամանքը: 

Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ USAID-ի հետ նախկինում արդյունավետ համագործակցության փորձ է ունեցել և հույս հայտնել, որ առաջիկայում նույնպես գործակցությունը կշարունակվի ՏԿԶ նախարարության համար կարևոր ուղղություններով:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին, ինչպես նաև համայնքների տնտեսական փնջային խոշորացման ծրագրով ստեղծված և առաջիկայում ստեղծվելիք կլաստերները: Դավիթ Լոքյանը  տեղեկացրել է, որ ակտիվորեն աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքների  փնջերի ձևավորման ուղղությամբ, նախատեսվում է Աժ ներկայացնել ավելի քան 11 փնջի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջ գործընթացը հանրապետությունում ծրագրված է ավարտել 2019թ.-ին: Նախարարը նշել է, որ փնջերի ձևավորման հիմքում դրված են մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝  տնտեսական զարգացման հնարավորությունների, աշխարհագրական դիրքի, ինչպես նաև լեզվամտածողական  ընդհանրությունները: «Սակայն մեծ համայնքների ապագան անորոշ կլինի, եթե մենք տնտեսական զարգացման ծրագրեր չունենանք, դրա համար կարևորում եմ, որ և´ ձեր, և´ բոլոր դոնոր կազմակերպությունների օժանդակությունը, որպեսզի այն համակարգված ուղղվի համայնքներում  ավելացած  արժեք ստեղծելուն»,-դիմելով հյուրերին ասել է նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին USAID-ի կողմից աջակցության հնարավորությունները: Գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը  նշել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է  տնտեսական պորտֆելի շրջանակում աջակցել  խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը: Նա նշել է, որ դոնոր կազմակերպությունների հետ առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկի խոշորացված փնջերում վերջիններիս կողմից  ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քարեն Հիլիարդն առաջարկել է նաև դիտարկել դոնորների աշխատանքների համակարգման խմբում ՏԿԶ նախարարությունից ներկայացուցչի ներգրավման հարցը:

Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Լոքյանը ծրագրերի արդյունավետ իրականացման համար առաջարկել է հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել խորհրդատվական մարմին, որը կկարողանա փորձագիտական գնահատական տալ առաջարկվող տնտեսական զարգացման ծրագրերին:  

Հանդիպմանը քննարկվել են նաև համայնքների վարկավորման խնդիրների համար ենթակառուցվածքային ֆինանսական կազմակերպություն և շրջանառու հիմնադրամ ստեղծելուն   (revolving fund) վերաբերող հարցեր: 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation