Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ իմ պապայի նկարի մեջ դիր, թող ինձ սիրի, էլի հանի». Զոհված Հարությունի երեխաները կարոտում են հորը (տեսանյութ,լուսանկարներ)

PHOTO

168.am-ը գրում է.

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում զոհված Հարություն Աբրահամյանը ծնվել է 1985թ.: Ծառայել է Օմարի լեռնանցքում. դիպուկահար էր: Հարությունն ընտանիքի միակ զավակն էր: Պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում: Մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է: Հ. Աբրահամյանը երեք անչափահաս երեխաներ ունի` մեկ որդի և երկու դուստր:

«Վախ չուներ»
Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, պատմում է, որ որդին ծնվել է Շամխորի շրջանում. «Ծնվելուց հետո երեխան մեծ դժվարություն է քաշել, որովհետև մայրը ծննդաբերությունից հետո հիվանդացավ: Մեծացել է նեղության մեջ: Ես էլ միշտ դրսի մարդ եմ եղել: Գաղթել ենք այստեղ: Ես շարժմանն եմ մասնակցել, ամիսներով չեմ կարողացել գալ, միշտ սահմանին եմ եղել: Ինքը տղամարդկային շատ հատկություններ ուներ. ոչնչից չէր նեղվում, ուժեղ կամք ուներ, տրտնջացող չէր, որ բողոքեր, ասեր՝ պա՛պ, ինչո՞ւ ես գնում՝ մամային թողած, ասում էր՝ ես ամեն ինչ տանը կանեմ»: Հոր խոսքով՝ Հարությունը միշտ էլ հայրենասեր է եղել. այդպես է դաստիարակվել թե՛ իր, թե՛ մոր կողմից: Հնարավորություն է ունեցել այլ գործերով զբաղվել, սակայն ընտրել է հայրենիքի պաշտպանությունը:

Harutyun (8)

«Ռուսաստանի տարբեր շրջաններից, Մոսկվայից, Գերմանիայից են կանչել. շատ ընկերներ, բարեկամներ ունեմ: Չի գնացել: Ընտրեց հայրենիքի պաշտպանությունը: Ընտրեց այն, ինչ ես արել եմ: Ինքս դիպուկահար եմ եղել»,- ասում է հայրը՝ նշելով, որ Հարությունը շատ մեծ հետաքրքրություն է ունեցել զենքի նկատմամբ: Ասում է՝ նա քննությունները միշտ գերազանց է հանձնել, օգնել զինվորներին. «Շատ ռիսկով էր: Վախ չուներ: Պապական խոսք է՝ որդին հորից առավել կլինի: Ու ինքն ինձ ասում էր՝ պա՛պ, ես քեզնից առավել եմ լինելու: Բայց իր կյանքը կարճ տևեց: Ի՞նչ ասենք: Աստծո կամքն էր դա: Ինքն այդքանը գիտեր. մի քանի բան ասաց: Երբ ասում էի՝ Հարո՛ւթ, երեխեքին տեր կանգնի՛ր, ասում էր՝ պա՛պ, տղա չես պահել, գոնե թոռներ պահի՛գ Նվիրված էր միայն հայրենիքին: Ինձնից ինչ լսել, սովորել էր: Ասում էր՝ եթե մենք չպահենք մեր հայրենիքը, ո՞վ պիտի պահի»: Վերջին շրջանում Հարությունը ծառայել է Օմարի լեռնանցքում:

Harutyun (2)

«2-3 սպիտակ մազ ուներ: Ասում էր՝ Օմարն իմ մազերը սպիտակեցրեց»,- հիշում է Հարությունի մայրը՝ տիկին Վարսիկը: Նրա խոսքով՝ որդին շատ է սիրել ծնողներին, հարազատներին, ընկերներին, աշխատասեր է եղել. Հարությունը եղբայր է ունեցել, ով 1 տարեկան հասակում պատվաստումից հետո մահացել է. «Երկու որդի ունեմ, հիմա երկուսն էլ երկնքում են, ես էլ Սուրբ հոգով եմ մխիթարվում»: Մոր խոսքով՝ որդին շատ նպատակներ, ծրագրեր ուներ. ցանկանում էր մեծացնել բնակարանը. «Շատ նպատակներ ուներ, որ անկատար մնացին»: Հարությունի մորաքույրը՝ տիկին Նինան էլ հիշում է, որ դեռ վաղ հասակում Հարությունին հետաքրքրել է զենքը. մի անգամ Հարությունը խաղացել է խաղալիք ավտոմատով. «Տատիկը փախել է այս ու այն կողմ, տատիկին ասել է՝ Լուսի՛կ տատիկ, գյուլլի դեմից ո՞ւր ես փախնելու»:

Մորաքույրը հիշում է նաև, թե ինչպես է վերջերս առատ անձրևի պայմաններում Հարությունը խորոված պատրաստել. «Շատ հյուրասեր էր: Ինքը մի ուրիշ ձևի տղա էր: Բոլորս իրեն շատ ենք սիրում, շատ ենք ափսոսում, շատ ենք ցավում, բայց ի՞նչ անենք, չենք կարող ոչինչ անել»:

Harutyun (7) Harutyun (3)

«Իմ տղու կորուստն ինձ շատ խեղճացրեց»
«Երբ պիտի գար տուն, արդեն պատերազմը սկսվում է, իրենց հրաման են տալիս, որ օգնության գնան, գյուղը նորից ետ վերցնեն: Դեռ հաստատ տեղեկություն չունեմ՝ ինքն ինչ է արել, բայց մի երկու խոսք է հասել, որ մեծ գործ է արել: Ասում են, որ երբ նկարահանող սարքը եկել է, ինքը տեսել է ու տղաներին ասել է՝ փախեք, մեզ նկարում են, նավոդկի տակ ենք: Բայց ինքն ընկերոջ հետ մնացել է այնտեղ: Սնարյադն էլ հենց իր ոտքի կողքին է տրաքել: Գրադի սնարյադ է եղել»,- պատմում է Հարությունի հայրը:

Harutyun (1)

Ապրիլի 2-ին, երբ հայրը խոսել է որդու հետ, վերջինս հորդորել է չզանգել՝ դրությունը խառն է, ասել է, որ ինքը կզանգի. «Սմենափոխ էին արել, պետք է գային տուն: Այդ օրը, երբ գնացել էի դիմավորելու, տեսա՝ ուշանում է, զանգեցի, ասաց՝ էլ չզանգես, դրությունը վատ է, մենք կարող է չգանք: Ես էլ պատրաստված էի, որ պետք է գնայի: Հասել էի շրջան, որ այնտեղից մեր ազատամարտիկներով գնանք: Զանգեցին, ասացին, որ այդպիսի լուր կա: Իր հրամանատարն իմ մարտական ընկերն է: Զանգեցի, ասաց՝ այդպիսի բան չկա, սուտ են ասում: Հետո, երբ զանգեց, ասաց՝ չէի կարողանում ասել, որ այսպիսի բան է եղել, որովհետև իմ լավագույն զինվորն էր, շատ վնաս ենք տվել՝ 1-ին 100-ը: Նրանց վնաս ենք տվել, բայց իմ որդու կորուստըգ Ես պատերազմում ընկեր եմ կորցրել. շատ զոհ չէինք տալիս. 100-ը նրանց կողմից էր լինում, 1-ը՝ մեր, բայց դա մեզ համար մեծ ցավ էր, որովհետև մերը նրանց ոչ թե 100-ը, այլ 1000-ն արժե: Մեր ամեն զինվոր մեզ համար շատ թանկ է: Ես հարյուրավոր վնաս եմ տվել, թշնամու կենդանի ուժ եմ ոչնչացրել, բայցգ Ես շատ բան եմ տեսել, իմ աչքից արտասուք չի կաթացել, բայց իմ տղու կորուստն ինձ շատ խեղճացրեց»:

«Ինչ ուտում է, ասում է՝ էս իմ պապայի փայն է»

Հարությունի որդին՝ Մխիթարը, 8 տարեկան է. Մարիամը՝ 6, Մանեի 4-ամյակը դեռ չի լրացել: «Իրենք ամեն ինչ հասկանում են: Ասում են՝ թուրքը մեր պապային խփել է: Էն փոքրն ասում է՝ պապի՛, դու կարո՞ղ ես Հիսուսի հետ խոսել, ասում եմ՝ հա: Ասում է՝ դե Հիսուսին ասա՝ ինձ էլ տանի պապայի մոտ: Ասացի՝ բալի՛կ ջան, բոլորս էլ գնալու ենք, բայց մի քիչ հետո: Իր խոսքերով շատ է նեղում մեզ: Ինչ ուտում է, ասում է՝ էս իմ պապայի փայն է»:

Harutyun (5)

Հոր խոսքով՝ Հարությունի տրամադրությունը միշտ էլ լավ է եղել, բայց նա սպասել է պատերազմի: «Ինքը սպասում էր այդ պատերազմին: Ասում էր՝ երբ գարունը բացվի, անպայման կսկսվի: Ասում էր՝ ես պիտի իմ ընկերոջ հետ մինչև վերջ պայքարեմ, մեր հողերը պիտի վերադարձնենք: Ինքը գիտեր ողջ պատմությունը, թե ինչպես է եղել, որ տարածքներ են մնացել ադրբեջանցիներին»,- ասում է զինծառայողի հայրը՝ նշելով, որ ուզում է՝ հայ ազգը հույս չդնի ուրիշ ոչ մեկի վրա:

«Իր հույսն իր վրա դնի, մեկ էլ՝ Աստծո: Ես պատերազմի դաշտում հավատացյալ եմ դարձել: Ես Աստծո հետ հանդիպել եմ, ու Աստված ինձ հետ շատ հրաշքներ է կատարել: Ես նրանց հատուկ խմբից միանգամից 37 հոգու եմ խփել Աստծո օգնությամբ: Ռազվեդկի մեջ եմ ընկել ու միայնակ սաղ-սալամաթ դուրս եկել: Դա անհնարին բան էր, բայց Աստված ինձ հետ խոսել է, ասել է՝ եթե ես չլինեմ, դիակ ես: Ու այն օրվանից ես ճանաչել եմ իմ տիրոջը: Ես հիմա Աստծուն հավատում եմ, պաշտում եմ, բայց ինչ անում եմ, Աստծո միջոցով եմ անում: Թող մեր ժողովուրդն էլ Աստծով անի, մեր ղեկավարներն ինչ անում են, թող Աստծո օրենքով անեն,- ասում է Հարությունի հայրը՝ շարունակելով,- Ինքս պատրաստ եմ իմ Աստծով դուրս գալ իմ թշնամու դեմ:

Harutyun (4)

Եթե Աստված թողած լիներ, մեր տղաներն ո՞վ էին այնքան զենքի, զորքի դեմ: Մի հասարակ ավտոմատով այդքան ուժի դեմ պայքարել են, պահել, նույնիսկ մեկ մետր չեն նահանջել: Աստված է մեզ ուժ, զորություն տալիս, որ չվախենանք այդ անարխիստներից, նրանք շակալի պես ապրանք են»: «Ես տղա եմ կորցրել, բայց ոչ մեկի չեմ ցանկանա, նույնիսկ իմ թշնամուն: Մենք կռվող մարդիկ չենք, որ սրա-նրա ունեցվածքին տիրանանք: Մեր հողը մեզ հերիք է: Մեզ պետք չէ դրդեն պատերազմի, եթե դրդեն, պիտի մեր Աստծով դուրս գանք»,- եզրափակում է Հարությունի հայրը:

«Հիմա էլ կարոտից չի սնվում»
Հարությունն արդեն 8 տարի ամուսնացած էր: Կինը՝ Արփինեն, պատմում է, որ իր հայրն ու Հարությունի հայրը մարտական ընկերներ են. «Փոքր ժամանակ ինձ իմ սկեսրայրն է տեսել: Այդպես եկել են ուզելու»: Արփինեի խոսքով՝ Հարությունը շատ լավ հայր է եղել, շատ լավ որդի իր ծնողների համար: Շատ հոգատար էր, ընկերասեր, հայրենասեր. «Երբ տանը երկար էր մնում, ու երեխաները ջղայնացնում էին, օրերն էր հաշվում՝ երբ է գնալու սահման»: Երեխաների համար հոր կորուստը ծանր է.

Harutyun (5)

«Փոքրը շատ դժվար է տանում: Փոքրի հետ շատ էր կապված: Խաղալիք հեռախոսը վերցնում, զանգում է պապային՝ ե՞րբ ես գալու: Մենք իրեն ասել ենք՝ պապան Հիսուսի մոտ է՝ երկնքում է, քեզ այնտեղից տեսնում է: Ասաց՝ պապիկ, կարո՞ղ ես Հիսուսի հետ խոսել, ասաց՝ հա՛, ի՞նչ ասեմ, ասաց՝ ասա ինձ էլ տանի պապայիս մոտ: Չի կարողանում: Այն երկուսն իրար հետ են խոսում, մեզ չեն ասում, բայց փոքրըգ Ինձ ասում է՝ իմ պապայի նկարի մեջ դիր, թող ինձ սիրի, էլի հանի: Մի երկու օր առաջ հիվանդացավ, տաքությունը բարձրացավ, տարանք բժշկի, դեղ են տվել, հիմա էլ կարոտից չի սնվում»:

«Զինվոր եմ դառնալու, ամեն կռիվ էլ գնալու եմ, երկու կռիվ եմ գնալու»

Հարությունի որդին՝ Մխիթարը, ասում է՝ հորը շատ է կարոտում: Նա հատ-հատ պատմում է, թե ինչեր է արել հոր հետ: 8-ամյա երեխան վերջին անգամ հորը մարտի 15-ին է տեսել. «Ինքը գնում էր պոստ, այդ օրն եմ իրեն տեսել: Վերջին օրն էլ, որ պիտի գար, պապիկը գնացել է, որ բերի, ասել են, որ Ղարաբաղի կողմերում կռիվ է: Տեղից էլ չեմ հիշում»: Հիշում է, թե ինչպես է հոր հետ կարտոֆիլ ցանել, այլ գործեր արել: Մխիթարը պատմում է, որ հայրն իրեն սովորեցնում էր նաև կրակել. «Զենքը վերցնում էինք, ու պապիից, մամայից, բոլորից թաքուն իջնում էինք: Պապան սովորացնում էր զենքը բռնելը, մի քանի անգամ կրակել եմ, բայց մամայենց չենք ասել, որ չջղայնանան»:

Harutyun (4)

Իմ հարցին՝ որոշե՞լ է, թե ինչ է դառնալու, Մխիթարը դրական պատասխան է տալիս, իսկ երբ հարցնում եմ, թե ինչ է դառնալու, միանգամից պատասխանում է՝ գեներալ-գնդապետ. «Զինվոր եմ դառնալու, ամեն կռիվ էլ գնալու եմ, երկու կռիվ եմ գնալու»: Հարցին էլ, թե ում է կրակելու, Մխիթարը պատասխանում է՝ թուրքին, էլի, մեր թշնամուն՝ մուսուլմաններին:

Լուսանկարում Հարությունը երկու դուստերի հետ է. հարազատների խոսքով՝ սա Հարությունի վերջին նկարն է. դուրս գալուց հետո ետ էր դարձել, նկարվել դուստրերի հետ ու գնացել:

Harutyun (3)

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds