Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի տարբեր խմբակցություններից մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի նեկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:
Համաձայն տեղեկատվության, Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունմանը միացել են Գերագույն Ռադայի ընդդիմադիր բլոկից` Վադիմ Նովինսկին, «Վերածննդի կուսակցություն» խմբակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրոմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պդբերեզնյակը և Վալերի Լունչենկոն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի պատգամավորներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:



