Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը արդարացրած միակ երկիրը Թուրքիան էր. Լիտվայում ՀՀ դեսպան

SOCIETY

Վիլնյուսի Ռատուշայում՝ քաղաքապետարանի պատմական կենտրոնում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Բալթյան հայերի ալյանսի» ջանքերով։ Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Լիտվայի հասարակակական-քաղաքական և մշակութային գործիչներ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Երաժշտական ելույթներով հանդես եկան Վիլնյուսի Դվարիոնասի երաժշտական դպրոցի, Կաունասի «Հայրենիք» համույթի սաները։ Ներկայացված էին նաև Կաունասի Մարտինայտիսի անվան գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կերպարվեստի աշխատանքները։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան ԱրաԱյվազյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ցեղասպանության անպատժելիության հետևանքներին. «Նեոօսմանիզմիգաղափարախոսությունը կրող Թուրքիայի ներկայիսիշխանությունները կարծես վճռական են կյանքի կոչել Օսմանյանկայսրության ամենատխրահռչակ ավանդույթները՝ հարևաններիհանդեպ վարած քաղաքականությունը, հովանավորությունը ևանմիջական կապը միջազգային ահաբեկչության հետ, Սիրիայի միլիոնավոր փախստականների հարցի շահարկումը, Թուրքիայի ներսումբռնատիրական կարգերի հաստատումն ու հիմնարար ազատությունների ոտնահարումը»։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին՝ դեսպան Այվազյանը նշեց․ «Մենք գործ ունենքիրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատխորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»: Դեսպան Այվազյանը հավելեց, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը չեն մոռանալու անցյալը և թույլ չեն տալու Լեռնային Ղարաբաղում մեր ժողովրդի ցեղասպանության կրկնությունը։

Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն և «Բալթյան հայերի ալյանսի» նախագահ, հայտնի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանը։

Ապրիլի 24-ին Աստանայում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյը մատուցեց սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հայր Սերգիյն իր խոսքում նշեց, որ «թուրքերը սպանել են քրիստոնյա հայերին ազգային և կրոնական պատկանելության համար» և«այսօր նույնը ոճիրը կրկնում է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ապրող հայերի,ասորիների, եզդիների նկատմամբ»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերումբնակվող հայերս համախումբ ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը և հայտնում՝ քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ուդատապարտվել Մեծ Եղեռնը, նման ոճրագործությունների կրկնությունը չի կարող բացառվել ապագայում»:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation