Շառլ Ազնավուրն այցելել է «Թումո»
SOCIETYԼեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով, Երևանում այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: «Թումո»-ից տեղեկացրնում են. «Նա շրջեց կենտրոնով, այցելեց նկարչության և երաժշտության դասընթացները, դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվեց թումոցիների հետ: Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։



1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



