Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության անունից ծաղկեպսակ է դրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի հետևանքով տուժածների հիշատակին

SOCIETY

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ապրիլի 26-ին մասնակցել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30 -ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ի հիշատակ վթարի զոհերի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվել է հիշատակման արարողություն: Արարողությունից հետո նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության անունից ծաղկեպսակ է դրել  Չեռնոբիլի ԱԷԿ-ի և միջուկային այլ աղետների հետևանքով տուժածների և զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին:   

Միջոցառման սկզբում նախարար Արտեմ Ասատրյանը ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը նվիրված Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-ամյա տարելիցին: Այնուհետև նախարարը նշել է, որ այսօր ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն ու միջոցառումներն ուղղված են վթարի հետևանքների վերացման աշխատանքներ կատարած մասնակիցների սոցիալական խնդիրների լուծմանը: 

«Այս խոշարագույն տեխնածին աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ժամանակին մասնակից են դարձել շուրջ 3000 հայ: Այսօր նշելով 30–րդ տարելիցը մեկ անգամ ևս հարգանքի տուրք ենք մատուցում է այն հայորդիների հիշատակին, ովքեր անձնվիրաբար իրականացրել են այդ աշխատանքները և օգնության ձեռք են մեկնել մեր բարեկամ ժողովրդին: Ներկայումս ՀՀ կառավարության որոշմամբ մասնակիցների համար սահմանված է անվճար բուժօգնության տրամադրում, բացի այդ, զինվորական գծով հաշմանդամ դարձած անձինք ամբողջությամբ օգտվում են զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձաÕ ® անձանց համար սահմանված արտոնություններից:  Այս տարի նախատեսված է նաև շուրջ 100 ուղեգիր՝ մասնակիցների առողջարանային բուժման համար» -իր խոսքում  ընդգծել է նախարարը:

Նախարար Արտեմ Ասատրյանը վստահ է, որ  մեր հայրենակիցներն իրենց օրինակով մեկ անգամ ևս փաստել են, որ անձնվիրաբար են կատարել իրենց աշխատանքը՝ շատ դեպքերում չմտածելով նույնիսկ դրա հետևանքների մասին: ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն առաջիկայում «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցելով, միասնական ձևանմուշի վկայականներ կտրամադրի մասնակիցներին, ինչն ավելի կհեշտացնի մասնակիցների ամբողջական հաշվառումն ու մատչելի կդարձնի օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու գործընթացը: 

Միջոցառման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի վթարի 30-ամյա տարելիցի կապակցությամբ, վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ ու անձնուրաց մասնակցության, քաղաքացիական պարտքը բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով և շնորհակալագրերով պարգևատրել է վթարի վերացման մի շարք մասնակիցների:

«Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Վարդանյանն  իր հերթին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պարգևատրել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի  30-ամյակի շքանշանով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, ՀՀ պաշտպանության, մշակույթի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցներ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation