Մոնիկա Բելուչի, Դևիդ Դուխովնի և ուրիշներ. «Թվին պիկս»-ի ամբողջական կազմը
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Showtime հեռուստաալիքը նոր մանրամասներ է ներկայացրել «Թվին Պիկս» հայտնի սերիալի շարունակության մասին։ Սերիալի շարունակության ռեժիսորը Դևիդ Լինչն է։ Հրապարակվել է դերասանական կազմի ցուցակը՝ ընդհանուր առմամբ 217 անուն։
Սկզբում նշվում էր, որ սերիալում հանդես է գալու Կայլ Մակլահլենը, նա հանդես է եկել սերիալի օրիգինալ տարբերակում դեռ 90-ականներին։ Դերասանական կազմում են նաև Դևիդ Դուխովնին, Շերլին Պենը, Շերիլ Լին։
Սերիալում կարող ենք տեսել նաև Նաոմի Ուոթսին, Թիմ Ռոթին, Մոնիկա Բելուչիին, Ամանդա Սեյֆրիդին, Էշլի Ջադին, Մեթյու Լիլարդին։
Հանդես են գալու նաև երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ՝ այդ թվում Pearl Jam-ի վոկալիստ Էդդի Վեդերը։
Սերիալի շարունակությունն էկրաններին կլինի 2017-ի սկզբին։





1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



