Ադրբեջանական կողմում բնակչությունը լքում է քաղաք ու գյուղ
INTERNATIONAL NEWSA1plus.am-ը գրում է.
Արցախում ողջ գիշերը հակառակորդը կրակել է հրետանային միջոցներից։ Արձակել է մոտ 550 հրետանային արկ բոլոր տրամաչափերի։ Հատկապես շատ են խփել Մարտակերտի ուղղությամբ՝ նշում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Այս գիշերը մեկ զոհ ենք ունեցել։
Մեր հրետանին նորից փայլուն է աշխատել. Ֆեյսբուքում գրել է լրագրող Էդիկ Բաղդասարյանը՝ Արցախից. «Հակառակորդը կարծես թե սկսել է գիտակցել, թե ինչ կարող է պատահել առաջիկայում եւ բնակավայրերը սկսել են դատարկվել։ Բնակավայրերի դատարկվելու մասին տեղեկությունները հաստատել է նաեւ Եվրոպայում ապաստան խնդրած մի ադրբեջանցի ծանոթ բլոգեր»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմից բնակչությունը լքում է Թերթեր քաղաքն ու հարակից գյուղերը, ինչպես նաև շատ ավելի խորը թիկունքում գտնվող Բարդան ու մասամբ նաև Եվլախը:
Շարունակությունն՝ այստեղ։



