ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կհրապարակի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության մասին
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր Է ապրիլի վերջին զեկույց հրապարակել գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության վերաբերյալ: Այդ մասին ասված Է միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովի մասնակիցներին գլխավոր քարտուղարի հղած ուղերձում:
«Այս ամսվա վերջին ես զեկույց կհրապարակեմ գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման մասին, որում վերլուծվում են գոյություն ունեցող խնդիրները եւ նախանշված Է հետագա քաղաքականությունը»,-ասված Է ուղերձում:
Գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ ահաբեկչության եւ ծայրահեղականության մասշտաբների աճի պայմաններում ՄԱԿ-ի անդամ պետություններին առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար ինքը համակարգման ամրապնդում Է նախաձեռնել կազմակերպության շրջանակներում: Մասնավորապես, ակտիվացվել Է հակաահաբեկչական միջոցառումների իրականացման նպատակային խմբի գործունեությունը, որի կազմի մեջ մտնում են 38 ստորաբաժանումներ:
Պան Գի Մունն իր ուղերձում ահաբեկչությունը համարել Է «մեր ժամանակի առավել լուրջ մարտահրավերներից մեկը»: Նրա խոսքով՝ «ահաբեկիչներն ուղղակիորեն ոտնձգություն են կատարում ՄԱԿ-ի կանոնադրության եւ մարդու իրավունքների համընդհանուրր հռչակագրի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



