Շառլ Ազնավուրը մեկնեց Հայաստանից (լուսանկար, տեսանյութ)
PHOTOStyle.news.am-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 27-ին, աշխարհահռչակ շանսոնյե, լեգենդար երաժիշտ Շառլ Ազնավուրը Հայաստանից մեկնեց Ռումինիա, որտեղ մայրաքաղաք Բուխարեստում Ազնավուրը մենահամերգ ունի ապրիլի 28-ին։
Հիշեցնենք, որ Երեւանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում մեծանուն արտիստը այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաեւ ներկա եղել ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Celui qu`on attendait» ֆիլմի փակ ցուցադրությանը։ Չնայած ֆիլմի պրեմիերան նախատեսված էր հունիսի 8-ին՝ ռեժիսորը որոշել էր կազմակերպել փակ ցուցադրություն, որ նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն դիտեր եւ գնահատեր իր նոր աշխատանքը։
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի
Տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի




1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam
5
Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition



