Մխիթարյանը «Բորուսիայի» հիմանկան կազմի «երկատե» խաղացող է
SPORT«Чемпионат»-ը անդրադարձ է կատարել Դորտմունդի «Բորուսիային»:
Ծավալուն հոդվածում, կայքը անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Մարզչական կազմի փոփոխությունը ազդեց նաև որոշ ֆուտբոլիստըների տրամադրության վրա: Սինձի Կագավան վերջապես վերադարձրեց ինքն իր հանդեպ վստահությունը: Տուխելը ավելի շատ ազատություն տվեց Մարկո Ռոյսին, ով ձախ եզրից եկավ դասական տասը համարի դիրք և կրկին սկսեց հաճույք ստանալ ֆուտբոլից:
Ամրապնդեց իր դիրքերը նաև Հենրիխ Մխիթարյանը: Անցյալ ողջ մրցաշրջանը նրան քննադատում էին, իսկ այժմ նա «Բորուսիայի» հիմանկան կազմի «երկատե» խաղացող է: Ավելին, «Վոլֆսբերգի» հետ խաղում հայ խաղացողը լավագույնն էր` գոլային փոխանցում կատարեց, գնդակը հանեց դատարկ դարպասից և 90 րոպե քրտնաջան աշխատեց: Տուխելի համար բարդ կլինի հարձակվողական կիսապաշտպանների եռյակը ընտրելիս:
«Բորուսիայի» շուրջ կատարվող իրադարձեությունները, ցույց են տալիս, որ նոր մրցշրջանում կտեսնենք բոլորովին այլ թիմ:
Դորտմունդցիները այնքան էլ ակտիվ չեն տրանսֆերային շուկայում: Չնայած որ թիմի կորիզը անցյալ տարվանն է, սակյան այս «Բորուսիան», արդեն ավելի թարմ ու հետաքիրքիր է»,- գրում է կայքը