Տիգրան Սեյրանյանի արտարժույթով փողերը
ECONOMICSՉեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ վերջինիս փոխառությունները կազմում են 39 հազար 467 ամերիկյան դոլար:
Տիգրան Սեյրանյանի դրամական միջոցներն էլ հետեւյալ պատկերն ունեն՝ հինգ միլիոն 112 հազար դրամ, 164 հազար 78 եվրո, 47 հազար 907 ԱՄՆ դոլար եւ 25 հազար չեխական կրոնա:
Դեսպանի նախորդ տարվա եկամուտներն էլ գոյացել են 48 հազար 482 եվրո աշխատավարձից եւ երեք հազար 407 ամերիկյան դոլար փոխառությունից ստացված տոկոսից:
Նրա կինը՝ Նունե Զաստուխովան, հայտարարագրել է 410 հազար դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար, 53 հազար 400 եվրո եւ 26 հազար չեխական կրոնա դրամական միջոցներ: Իսկ որպես մեկ տարվա աշխատավարձ է նշվել 15 հազար 570 եվրոն:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան