Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել Կանադայում

INTERNATIONAL NEWS

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 17-ին Տորոնտոյում հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Կանադայի ողջ տարածքում կայանալիք հիշատակի միջոցառումների պատշաճ անցկացումը` ի մասնավորի նշելով տորոնտոհայության կողմից կազմակերպված միջոցառման կարևորությունը:

Միջոցառման ընթացքում Կանադայի խորհրդարանի Հասարակական կարգի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Օլիֆանտն ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձը` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ:

Ապրիլի 19-ին Կանադայի խորհրդարանում կայացավ կանադահայ գրող Արամ Աճեմյանի «Կանչ Հայաստանից. Կանադայի պատասխանը Հայոց ցեղասպանությանը» գրքի շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը հայ ժողովրդի յուրահատուկ երախտիքի պատգամ էր Կանադայի ժողովրդին: Աճեմյանի հեղինակած գրքի շնորհանդեսը լայն արձագանք գտավ միջոցառմանը ներկա կանադացի խորհրդարանականների շրջանում, որոնց նաև բաժանվեցին գրքի օրինակները:

Ապրիլ 24-յան հիմնական միջոցառումները մեկնարկեցին ՀՀ դեսպանատանը, որտեղ դեսպանի հրավերով ժամանել էին կանադահայ համայնքի առաջնորդները: Դեսպան Եգանյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլ 24-յան ուղերձը, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: Դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցավ պսակների զետեղման արարողություն:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի` Կանադայում կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին դեսպան Եգանյանը, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, կանադացի խորհրդարանականներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ` ընդհանուր թվով շուրջ 3000 մարդ:

Իր ելույթում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` Հայոց ցեղասպանությունը բոլոր մակարդակներով ընդունելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Թե՛ Կանադայի Սենատը, թե՛ Ներկայացուցիչների պալատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող համապատասխան բանաձևեր: Սկսած 2006թ.-ից` Կանադայի վարչապետերը յուրաքանչյուր տարի` ապրիլի 24-ին, հանդես են եկել համապատասխան ուղերձներով: Մենք շնորհակալ ենք համաշխարհային հանրությանը և միջազգային մամուլի ներկայացուցիչներին` Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության վրÕ ¡ շեշտադրում կատարելու համար: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են հայ ժողովրդի կողքին` ողջ աշխարհով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»:

Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ և վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղերձը կարդաց խորհրդարանի անդամ Ֆայզալ Էլ-Խուրին: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ Օտտավայում:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան և կայանալու են նաև Մոնրեալ, Լավալ, Վանքուվեր, Էդմոնթոն, Սեն Կետրինզ, Համիլթոն, Մոնկթոն և այլ քաղաքներում:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement