Ճապոնիայում ստեղծված համակարգչային մկնիկը չափում է սթրեսի մակարդակը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Alps Electric ընկերությունը, որը մասնագիտացած Է Էլեկտրոնային բաղադրիչերի մշակման բնագավառում, ներկայացրել Է նոր համակարգչային մկնիկ, որը թույլ Է տալիս չափել օգտատիրոջ սթրեսի մակարդակը: Այս մասին հայտնել Է Nikkei Technology Էլեկտրոնային հրատարակությունը:
Սարքը հանդերձված Է օդի ջերմաստիճանի եւ խոնավության տվիչներով, ինչպես նաեւ սենսորներով, որոնք չափում են մի շարք ֆիզիոլոգիական ցուցանիշներ, մասնավորապես, երակազարկի ինտենսիվությունը եւ ափերի քրտնոտությունը: Վերլուծելով դրանք՝ սարքը որոշում Է այն սթրեսի մակարդակը, որին այդ պահին ենթակա Է մարդը: Դրա համար բավական Է, որ համակարգչի օգտատերն ընդամենը ձեռքը պահի մկնիկի վրա:
Լրացուցիչ թեստեր անցկացնելուց հետո Alps Electric-ը մտադիր Է նոր սարքի վաճառքներն սկսել մինչեւ այս տարվա վերջը: Դրա գինն առայժմ որոշված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



