Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը հրապարակել է Հռոմի պապի` Գյումրի այցի մանրամասները

INTERNATIONAL NEWS

 Թեեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելության ժամանակացույցը պաշտոնապես դեռ չի հրապարակվել, սակայն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանը մանրամասներ է հաղորդել սրբազան քահանայապետի այցից: «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն` նախատեսվում է, որ Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին սուրբ և անմահ պատարագ կմատուցի  Գյումրու «Վարդանանց»  հրապարակում:

Դեռևս ոչ վերջնական տվյալներով, Սրբազան Քահանայապետը Երևանից Գյումրիի կհասնի առավոտյան ժամը 11:00-ից առաջ, իր պապական մեքենայով՝ պապամոբիլով, Սրբոց Նահատակաց Եկեղեցու մոտից կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ իր մեքենայով շրջելով կողջունի և կօրհնի հավաքված հազարավոր բազմությանը: Մուտքը հրապարակ, հավանաբար, կլինի հրավիրատոմսերով: Վարդանանց հրապարակում՝ ուղիղ ժամը 11:00-ին, հատուկ պատրաստված բեմի վրա, Սրբազան Պապը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ՝ համապատարագությամբ հայ կաթողիկե հոգևորականների: Պատարագը կմատուցվի լատինական ծեսով, բայց՝ հայկական շարականներով« որոնք կկատարեն Հայ Կաթողիկե եկեղեցու երգչախմբերը:

Նորին Սրբությունը կայցելի նաեւ Սբ Յոթվերք հայ առաքելական եկեղեցի« կաղոթի Տիրամոր պատկերի առաջ: Նորին Սրբության Գյումրի այցելության վերջին հանգրվանը կլինի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցին« որտեղ ժողովրդապետի և հայ կաթողիկե կղերի հետ միասին աղոթք կբարձրացնի առ Աստված, ապա հրաժեշտ կտա Գյումրիին: Պապի Հայաստան կատարելիք այցի առիթով այդ օրերին Հայաստան ուխտագնացության կգա նաև Լիբանանի հայ կաթողիկե հավատացյալների մի խումբ՝ նախաձեռնությամբ Հայ Կաթողիկե Պատրիարքարանի: Ուխտագնացների թիվն առայժմ ճշտվում է:

«Այժմ հայ կաթողիկե համայնքները ակտիվորեն պատրաստվում են Սրբազան Քահանայապետի պատմական այցին և« հոգևորականների առաջնորդությամբ« ինքնակազմակերպվում են՝ առավելագույնս մեծ թվով և պատշաճ ձևով մասնակցելու հունիսի 25-ի Սբ Պատարագին և լսելու Նորին Սրբության հայրական խոսքը: Պապի այցելության ժամանակացույցը պաշտոնապես դեռ չի հրապարակվել« բայց հստակ է« որ հունիսի 25-ին Նորին Սրբությունը կայցելի Գյումրի: Սա կլինի պատմության մեծ իրադարձություն. Կաթողիկե (Տիեզերական) Եկեղեցու առաջնորդը՝ Սբ Պետրոս առաքյալի հաջորդը« առաջին անգամ կայցելի Հայաստանի երկրորդ քաղաքը»,-նշում է կաթողիկե առաջնորդարանի  մամլո դիվանը:

Քահանայապետի՝ Գյումրի այցելելու վճռական ցանկության գլխավոր պատճառն« իհարկե« հայ կաթողիկե համայնքի մեծաթիվ ներկայությունն է Հայաստանի հյուսիսային շրջաններում« որոնց կենտրոնը Գյումրին է: Այստեղ է գտնվում նաև նորակառույց Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին« որ մայր տաճարն է Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց: Այս տաճարի օծման հանդիսավոր արարողությանը« որը նախագահեց Կարդինալ Լեոնարդո Սանդրին« ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Պապի այցը Գյումրիի հայրա կան սիրո արտահայտություն է ոչ միայն իր կաթողիկե հոտի« այլև՝ բոլոր գյումրեցիների հանդեպ»,-նշված է մամլո ծառայկության ու պաշտոնական կայքի պատասխանատու  Տ. Հովսեփ քհն. Գալստյանի  տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

Արմենուհի Մխոյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation