Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Առաջին ամուսնությունս 25-ում եղավ, գուցե երկրորդն էլ 35-ում լինի. Իվետա Եդիգարյանը՝ ծննդյան 35-րդ տարեդարձի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 26-ին, դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանը նշում էր, իր խոսքով, փաստաթղթային 35, բայց իրականում 25-ամյակը: Դերասանուհին ինքն իրեն իր փաստաթղթային տարիքում չի զգում.

«Երեկ նշում էի 35-ամյակս, բայց տարիքս ինձ համար միայն փաստաթուղթն է հիշեցնում: Ինձ համար երեկ իմ 25-ամյակն էր. ինձ շատ երիտասրադ եմ զգում ու չեմ համակերպվում տարիքիս հետ: Այո, 35-ը կնոջ համար լավ տարիք է, բայց միեւնույն է, ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում ու մտածելով, որ մեծանում եմ, ինչ որ իմաստով սկսում եմ տխրել: Բացի այդ, որքան մտածես, որ մեծանում ես, այնքան կսկսես ապրելակերպդ ծանրացնել, իսկ ես այդպիսի մարդ չեմ»,- Life.panorama.am-ին պատմեց Իվետան:

Նա ծննդյան օրը նշել է հին ու նոր ընկերների շրջապատում.

«Մինչ ուշ գիշեր ինձ շատ հարազատ մարդկանց հետ միասին նշեցինք ծննդյանս օրը: Իսկապես երեկ ինձ լիարժեք էի զգում, քանի որ շուրջս տեսնում էի ինձ համար շատ թանկ մարդկանց»,- նշեց նա ու առանձնացրեց դստեր շնորհավորանքը.

«Աղջիկս հենց աչքերը բացեց, համբուրեց ինձ եւ շնորհավորեց, ու դա ամենաթանկն էր ինձ համար. Ամեն անգամ նրան նայելիս հասկանում եմ, որ շատ մեծ հարստություն ունեմ, որ կյանքս իմաստավորված է հենց նրանով»:

Իվետան, ով հիմա ամուսնալուծված է, զրույցի ընթացքում հիշեց, որ 25 տարեկանում է ամուսնացել ու կես կատակ, կես լուրջ հավելեց՝ գուցե երկրորդն էլ 35-ում լինի.

«Ես ունեմ հրաշք ընտանիք՝ ի դեմս ծնողներիս, աղջկաս, քրոջս, ունեմ հրաշալի ընկերներ, բայց ինչ խոսք, անկախ տարիքից, կինն ունի նաեւ անձնական կյանքը դասավորելու կարիք: Անձնական երջանկությունը մարդուն պետք է յուրաքանչյուր տարիքում եւ դեմ եմ, երբ ասում են՝ «Դե մեկ անգամ ամուսնացել ենք, չի ստացվել, այլեւս չենք ամուսնանա»: Առաջին ամուսնությունս 25-ում եղավ, գուցե երկրորդն էլ 35-ում լինի, ով գիտի: Եթե հանդիպեմ այն տղամարդուն, ում հետ ինձ երջանիկ կզգամ, անպայման երկրորդ անգամ էլ կամուսնանամ, քանի որ ինձ համար երջանկությունը նաեւ ընտանիքի մեջ է»,- հավելեց 35-ամյա երգչուհին:

Վերարժեւորելով այն, ինչ ունի, Իվետան նշեց.

«Ինձ կյանքի նյութական կողմը քիչ է հետաքրքրում, ես հարուստ եմ ինձ համար սիրելի մարդկանցով: Մարդ կարող է շատ հարուստություններ ունենա, բայց ներսից դատարկ իրեն զգալ, ինչը սարսափելի է: Ինձ հետաքրքիր չէր, թե երեկ ինչ նվերներ կստանայի, գլխավորը այն մեծ սերն ու ջերմությունն էր, որ երեկ ստացա թե ընկերներիցս, թե հարազատներիցս: Իհարկե, շատ երազանքներ ունեմ, որոնց մասին չեմ կիսվի՝ հավատալով, որ դրանք մի օր կիրականանան: Կարեւորը, որ երազանքներս ֆանտաստիկ ժանրից չեն եւ հավանականություն ունեն իրականանալու: Այս տարվա համար մի շարք ծրագրեր ունեմ, եթե կարողանամ իրագործել, ուրեմն աշխատանքային իմաստով էլ իզուր չի անցնի տարին»:

Իսկ վերջում Իվետա Եդիգարյանն ինքն իրեն մաղթեց իր համար ամենագլխավորը՝ խոհեմություն.

«Գիտեք, մի շատ վատ բնավորության գիծ ունեմ. մարդկանց միշտ ինձնով եմ չափում, մտածում եմ, որ եթե ես դրան ընդունակ չեմ, ուրեմն ոչ մեկ ընդունակ չէ, եթե ես տվյալ բանը կանեմ, ուրեմն մյուսներն էլ կանեն, ինչից շատ եմ տուժել: Ուստի ինքս ինձ խոհեմություն ու այդ միամիտ տեսակից հրաժարվել եմ մաղթում, որպեսզի յուրաքանչյուր հարաբերությունում կարողանամ հասկանալ, թե ինչպես է պետք ճիշտ վարվել, որ չշփոթեմ չարը բարու, անպետքականը՝ օգտակարի հետ, որպեսզի մարդկանց ինձ մոտ թողնելուց առաջ ճանաչեմ նրանց, հետո նոր միայն սիրտս բացեմ»,- ավարտեց 35-ամյա դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine