Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


ՏՏ ոլորտի 35 սկսնակ ընկերություններ մասնակցում են Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին

SOCIETY

Երեսունհինգ սկսնակ ընկերություն ներկայումս մասնակցում է ՏՏ ոլորտի Հայաստան-ԱՄՆ աքսելերացիոն ծրագրին, որի նպատակն է օգնել ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններին գործարար կապեր հաստատել Սիլիկոնյային հովտում և հաջողությունների հասնել արտասահմանյան շուկայում:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ ի հասարակայնության հետ կապերի բաժին, որի հաղորդագրությունւոմ նշված է. «Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը՝ «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» հիմնադրամի (CEED) համագործակցությամբ: 

Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել 73 ընկերություններ, որոնցից ընտրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 35 նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները:

Նախնական փուլն անցած ընկերությունները մասնակցում են 6 շաբաթ տևողությամբ աքսելերացիոն ծրագրի հայաստանյան փուլին, որը ներառում է դասընթացներ, խորհրդատվություն և գաղափարներ ներկայացնելու կարողությունների զարգացման հմտություններ:

Հայաստանի և արտերկրի հաջողակ ձեռներեցները և փորձագետները հայ սկսնակներին ներկայացնում են բիզնես-մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու              ռազմա­վարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման նրբությունները:

Աքսելերացիոն ծրագրի ավարտին՝ մայիսի 14-ին, կանցկացվի «Դեմո օր» (ներկայացումների օր), որի ընթացքում հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, որոնք կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնային հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀտարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնեսինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից էՀիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանընպաստող համապատասխան միջավայրմատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները,պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժտեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալցանցերում ընդգրկվելու հնարավորությունՎերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնություններիշրջանակումինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաներիկենտրոնը, «Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ»-ը (ANEL), «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնըԳյումրու ևՎանաձորի տեխնոլոգիական կենտրոններըՄոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն»:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement